Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կմնա թիմի կազմում առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը, ասել է թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը.
«Ակումբը Պոգբային չի վաճառի հունվարին: Հուսով եմ, որ Պոգբան կխաղա մինչև տարեվերջ, բայց ես չեմ պատրաստվում շտապեցնել նրան: Ես չեմ կարող ռիսկի դիմել, քանի որ վնասվածքի կրկնվելու վտանգ կա»,-ասել է Սուլշերը:
Վերջին անգամ Պոգբան խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 30-ին: Ֆրանսիացու պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչ 2021 թ-ը: