Մյունխենի «Բավարիայում» որոշում են կայացրել Լերոյ Սանեի ձեռքբերման վերաբերյալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Goal-ի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը չի գնի Լերոյ Սանեի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լուրը հաստատել է նաև «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիխամիդիչը։
Հաղորդվում է, սակայն, որ Լերոյ Սանեի տրանսֆերի իրականացման համար «Բավարիան» լրջագույն քայլեր կիրականացնի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։