VBet բասկետբոլի Ա Լիգայի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում մրցեցին «Էրեբունին» ու «Երևանը»:
«Երևանը» 101-79 հաշվով հաղթեց: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը («Երևան»)՝ վաստակելով 35 միավոր, 5 անգամ տիրելով օղակից ետ եկած գնդակին և կատարելով 3 արդյունավետ փոխանցում:
«Երևանի» բասկետբոլիստ Ռաշիմ Ռայթը թրիփլ-դաբլ է գրանցել: Սա երկրորդ թրիփլ-դաբլն է Ա Լիգայի պատմության մեջ: Նախորդ անգամ նման արդյունք էր գրանցել Դեշան Մետոքսը: