Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2017 թ. տվյալները, որտեղ նշվում է, որ այդ տարիայտնաբերվել են հակադոպինգային կանոնների խախտման 1804 դեպք: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 1595, իսկ 2015-ին `1929:
Ամենաշատ խախտումները գրանցվել են Իտալիան ներկայացնող մարզիկների կողմից (171): Երկրորդ տեղում Ֆրանսիան է (128), երրորդ տեղում ԱՄՆ-ն է (103), իսկ չորրորդ տեղում Բրազիլիան (84): Ռուսաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը (82):
2017 թվականին 114 երկրների ներկայացուցիչներից 93 մարզաձևում ընդհանուր առմամբ ստացվել է 245.232 դոպինգ թեստ: Խախտումների մեծ մասը հայտնաբերվել է բոդիբիլդինգում (266), թեթև աթլետիկայում (242) և հեծանվավազքում(218):