«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ֆուտբոլային նոր տեխնոլոգիաների և իր մոտեցումների մասին:
«Ես համակարգիչ չունեմ, սակայն ունեմ Ipad, որն ինձ տվել են «Յուվենտուսում»: Դրանով եմ հանդիպումները դիտում և վերլուծում մրցակցի տեղաշարժերը: Փառք Աստծո, գերազանց հիշողություն ունեմ և կարողանում եմ բավականի լավ հիշել խաղերի դրվագները:
Ֆուտբոլն արվեստ է, իսկ խաղացողները՝ նկարիչներ: Դուք չպետք է նրանց սովորեցնեք, ուղղակի պետք է հիանալ նրանցով: Մարզիչներից պահանջվում է այնպես անել, որպեսզի նրանք մշտապես գտնվեն բավականին լավմարզավիճակում»,- Ալեգրիի խոսքը փոխանցում է ESPN-ը: