«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
«Ռեալը» հետաքրքրված է արգենտինացի մասնագետի ծառայություններով: Սակայն Պոչետինոն ցանկանում է սպասել մինչև ամառ և ակնկալում է գլխավորել «Սիթին»՝ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ 47-ամյա մարզիչը քննարկում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու տարբերակը:
Երեկ լուրեր տարածվեցին, որ Գվարդիոլան կարող է գլխավորել ՊՍԺ-ն: