Հոլանդական «Վիտեսի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին երկարատև դադարից հետո վերադարձել է Ռուսաստան:
48-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ, տեղեկացնում է կազանյան ակումբի պաշտոնական կայքը: Մասնագետի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ Սլուցկիին կօգնեն Օլեգ Կուզմինը, դարպասապահների մարզիչ Սերգեյ Կոզկոն և ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Նոյա Սալսեսը:
Հիշեցնենք, որ մինչև Հոլանդիա տեղափոխվելը Սլուցկին գլխավորել է Չեմպիոնշիպի «Հալ Սիթի» ակումբը: