Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում կայանալիք «Չելսիի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այո՛, իհարկե ես կարող եմ հաղթահարել էմոցիաներս նախկին թիմիս դեմ խաղից առաջ։ Գուցե շատերը չկարողանան դա անել, բայց ես կարող եմ, սա խաղ է։
Ես 100 տոկոսով նվիրված եմ «Տոտենհեմին», միշտ եմ 100 տոկոսով նվիրված եղել այն ակումբներին, որտեղ աշխատել եմ։Ես այդ թիմին տվել եմ ամեն ինչ, իսկ հիմա իմ թիմը «Տոտենհեմն» է»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Տոտենհեմ» — «Չելսի» հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։