Հայտնի է դարձել, թե որքան գումար է վաստակելու «Ռուբինի» նոր գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: Ըստ Business Online-ի ՝ ռուս մարզչի աշխատավարձը կկազմի տարեկան 600 հազար եվրո՝ առանց բոնուսների:
Հիշեցնենք, որ նախօրեին Լեոնիդ Սլուցկին հնգամյա պայմանագիր էր կնքել կազանյան ակումբի հետ: Պայմանագրի համաձայն, մարզիչը ցանկացած պահի կարող է հեռանալ, եթե լավ առաջարկ լինի Եվրոպայից:
Միևնույն ժամանակ, «Ռուբինի» բյուջեն, որը տարեկան կազմում է մոտավորապես 2 միլիարդ ռուբլի, չի փոխվի: Լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ նույնպես չեն սպասվում: