«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը ամփոփել է 2019 թվականի մրցաշրջանը ու կատակել է իր խաղընկեր Սեբաստիան Ֆետելի հետ ունեցած կոնֆլիկտի շուրջ, որը հիմնականում մամուլի ստեղծած միֆն է։
«Բոլիդի դիմաց անհրաժեշտ է գրել․ «Ուրա՜խ Սուրբ Ծնունդ»։ Իմ ու Ֆետելի հարաբերությունները շատ լավ են, քան կարող են պատկերացնել մարդիկ։ Մենք երկուսս էլ ձգտում ենք հաղթանակի, բայց դրա հետ մեկտեղ մեզ պահում ենք հասուն մարդկանց պես։ Սեբը մեծագույն չեմպիոն է չափազանց մեծ փորձով։ Պայքարել նրա հետ, հանդես գալով «Ֆերարիի» կազմում, մեծ պատիվ է։ »
Ես երբեք չէի կարող ակնկալել, որ նորամուտս «Ֆերարիում» հենց այսպիսին կլինի։ Ամեն ինչ շատ ավելի լավ անցավ, քան ես պատկերացնում էի։ Ես չէի սպասում 7 փոուլների։ Հաջորդ մրցաշրջա՞նը։ Կցանկանայի պայքարել չեմպիոնական տիտղոսի համար Ֆետելի հետ»,-Լեկլերի խոսքերն է մեջբերում grandprix47-ը։