«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր թիմակից Ռոման Երեմենկոյի հետ հարաբերությունների մասին:
«Հանրակացարանում ես ապրում եմ Ռոման Երեմենկոյի կողքին, նա անընդհատ թակում է պատը.«Կամաց խոսիր»: Ես երբեք չեմ աշխատել նրա նման վարպետի հետ: Նա 32 տարեկանում այնպես է վազում, մարզվում, հնարքներ անում… Սակայն նա գարշելի է… Նա հաճախ է կշտամբում ինձ, որովհետև մենք մոտ ենք: Հենց մի բան է լինում, նա միանգամից. «Հեյ, Խորիկ»: Դա զվարճալի է և յուրահատուկ տրամադրություն է ստեղծում»,- մեջբերում է Բայրամյանին Sports.ru-ն:
Այս մրցաշրջանում 27-ամյա Խորեն Բայրամյանը մասնակցել է 19 հանդիպման, խփեց 4 գոլ և տվել 5 գոլային փոխանցում: