«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Լա լիգայի 18-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպման համար։
Ցանկից դուրս է մնացել Անսու Ֆաթին։ 17-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածք ունի։
Հանդիպումը կայանալու է շաբաթ և մեկնարկելու է Երևանի ժամանակով 19։00-ին։