Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության (Carabao Cup) շրջանակում կայացան քառորդ եզրափակչի մյուս 3 հանդիպումները:
Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել է «Օքսֆորդ Յունայթեդին». «քաղաքայինների» կազմում գոլ է խփել Կանսելուն, դուբլ է ձևակերպել Ռահիմ Սթերլինգը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Քոլչեսթերի» դարպասը. գոլ են խփել Ռեշֆորդը, Մարսիալը, գրանցվել է մեկ ինքնագոլ:
«Լեսթերը» 2:2 հաշվով է ավարտել «Էվերթոնի» հետ խաղը, ապա հաղթել 11 մետրանոց հարվածաշարում:
Կիսաեզրափակչում են «Ասթոն Վիլան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը»: