«Տոտենհեմի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Սոն Հին Մինը ճանաչվել է Հարավային Կորեայի 2019 թվականի լավագույն խաղացող: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter- ի պաշտոնական էջում:
Կորեայի հավաքականի առաջատարը չորրորդ անգամ է ճանաչվել Հարավային Կորեայի լավագույն խաղացող: Ավելի վաղ այդ պատվին Սոնը արժանացել էր 2013, 2014 և 2017 թվականներին: