Իտալական «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական գոլը իր թիմի դարպասը, ինչը հաղթական էր «բյանկոներիների համար»` 1-2.
«Նա կարծես NBA-ի բասկետբոլիստ լիներ: 1,5 ժամ մնաց օդում և անհավանական հարվածով գոլ հեղինակեց: Այստեղ բառերն ավելորդ են, ուղղակի պետք է խոնարհվել և հոտընկայս ծափահարել»,- մեջբերում է Ռանիերիին Football Italia-ն: