Riafan-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Մարկո Պիացան կարող է շարունակել կարիերան Ռուսաստանի առաջնությունում:
Հարձակվողով հետաքրքրված է «Զենիթը»: Սանկտ Պետերբուրգյան ակումբը ֆուտբոլիստին համարում է Սեբաստիան Դրիուսիի հնարավոր փոխարինող, ով կարող է լքել թիմը հունվարին:
«Զենիթը» մտադիր է վարձել խորվաթին՝ մրցաշրջանի ավարտին ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով: Այս մրցաշրջանում Պիացան «Յուվենտուսի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել: