Իսպանիայի Պրեմիերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ Կլասիկոն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով`0-0:
Հանդիպումը կայացավ Կատալոնիայում և մրցավեճից հետո կատալոնացի երկրպագուները անկարգության արդյունքում վիրավորվել են 46 մարդ, տեղեկացնում է AFP-ը:
Վերջինս նշում է, որ միջադեպի պատճառը կատալոնացիների կողմից անկախության համար պայքարն էր, որն ուղեկցվել է անկարգություններով: Ոստիկանների հետ բախման արդյունքում տուժել են 46 կատալոնացիներ: 8 կատալոնացիներ տեղափոխվել են «Կամպ Նոուին» հարակից հիվանդանոց` բժշկական օգնություն ստանալու համար: