«Կրասնոդարը» հետաքրքված է «Օսասունայի» հարձակվող Լուիս Չիմի Ավիլայի ծառայություններով:
25-ամյա արգենտինացին Լա Լիգայի 16 հանդիպումներում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Գործարքի միջնորդը կարող է լինել ռուս գործակալ Թիմուր Լեպսայան:
Ավիլան «Օսասունա» է տեղափոխվել «Հուեսկայից» այս ամառ: