Բասկետբոլի Ա լիգայի 8-րդ տուրում «Արագածը» հյուրընկալվելիս 151-85 հաշվով հաղթանակ է տարել «Երևան» ակումբի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թեյվին Քամինգսը («Արագած»), ով վաստակել է 42 միավոր։