Էլ Կլասիկոյից առաջ «Բարսելոնայի» ճամբարում իրավիճակը սրվել է:
ESPN-ը հայտնում է, որ կատալոնական թիմի պաշտպան Արթուրո Վիդալը նախօրոք իմացել է, որ չի լինելու «Ռեալի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում, վաղաժամ լքել է մարզումը:
Աղբյուրը նշում է, որ չիլիացի ֆուտբոլիստը բաց է թողել դարպասին հարվածների վարժությունը:
Նշվում է նաև, որ կատալոնական թիմի մի քանի ֆուտբոլիստներ միջամտել են և փորձել ազդել Վիդալի որոշման վրա, սակայն վերջինս անդրդրվելի է մնացել:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Վիդալը 12 հանդիպման է մասնակցել՝ խփելով 4 գոլ: