«Մանչեսթեր Սիթին» կապ է հաստատել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo–ն:
Նախկինում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» արդեն սկսել է բանակցություններ անցկացնել՝ «Ինտերի» հարձակվողի տրանսֆերը գնելու համար: Բայց այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես կապի մեջ է արգենտինացու շրջապատի հետ, որպեսզի համոզի խաղացողին տեղափոխվել անգլիական թիմ:
Ակումբը պատրաստ է կրկնապատկել Մարտինեսի ներկայիս աշխատավարձը: