Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում: Դորտմունդում խաղն ավարտվեց 3:3 հաշվով:
Սանչոյի համար այս գոլը 22-րդն էր Բունդեսլիգայում : Այսպիսով, Ջեյդոնը գերազանցեց Հորսթ Կեպպելի նվաճումը և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը (19 տարեկան էր և 267 օրական) , ով 22 գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնությունում: Կեպպելը իր ռեկորդը սահմանել է 1968 թվականին, երբ նա 19 տարեկան էր և 269 օրական էր:
Բացի այդ, Սանչոն այս օրացուցային տարում խփեց իր 15 գոլը: Նա դարձավ մինչև 20 տարեկան երրորդ ֆուտբոլիստը, ով հասավ այս շեմին ՝ կրկնելով Կեպպելի (1967) և Օլաֆ Թոնի (1985) նվաճումները:
Այս մրցաշրջանում Սանչոն Բունդեսլիգայում անցկացրել է 14 հանդիպում, խփել 9 գոլ և տվեց 10 գոլային փոխանցում: