Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Սամպդորիան» սեփական հարկի տակ ընդունել է «Յուվենտուսին»:
Հանդիպման 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, ով շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: «Սամբդորիայի» կազմում պատասխան գոլը խփեց Ջանլուկա Կապրարին, սակայն, առաջին խաղակեսի վերջնամասում Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական ցատկ կատարեց ՝գլխի անկասելի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսը» թուլացրեց տեմպը և կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:
Իտալիայի գործող չեմպիոնը վաստակեց 42 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» երեք միավոր պակաս է վաստակել, բայց դեռ պետք է անցկացնի այս տուրի իր հանդիպումը:
Հանդիպման գոլերը՝ այստեղ