«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան առաջիկայում կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Ռեալը» ակտիվորեն հետաքրքրված է 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ում նկատմամբ հավակնություններ ունեն նաև եվրոպական այլ գրանդ ակումբներ:
Ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է 84 միլիոն ֆունտ: Մադրիդյան գրանդը ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆրանսիացուն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: