«Ջենոան» հետաքրքրված է «Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինի ծառայություններով, հաղորդում է Footbal Italia-ն:
Նշվում է, որ Պերինը կարող է լքել թուրնյան ակումբը այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ 27-ամյա դարպասապահը այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։
Հավելենք, որ Պերինը 2018-ին «Ջենոաից» էր տեղափոխվել «Յուվենտուս»: