Չինական «Ցինդաոյի» կիսապաշտպան Յայա Տուրեն դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակն ու ցանկանում է պայքարել ռասիզմի դեմ:
«Երբ տեսնում եմ նման դեպքեր, ինչպիսին տեղի են ունենում Իտալիայում, ցանկանում եմ հենց այս մրցաշրջանում ավարտել կարիերաս, որպեսզի կարողանամ միանալ ՖԻՖԱ-ին և աշխատեմ այդպիսի հարցերի շուրջ:
Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես են մարդիկ կարողանում շարունակել վստահել ֆուտբոլային իշխանություններին: Ես գրեթե վստահ եմ, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն շատ բան են անում, որպեսզի ոչինչ չփոխվի ու նման բաները շարունակեն ի հայտ գալ:
Մենք պարտավոր ենք դաստիարակել մեր երկրպագուներին: Իսկ ինչ վերաբերում է ակումբներին, ապա կարող ենք պատժամիջոցներ կիրառել ակումբների դեմ, որպեսզի նրանք խաղան դատարկ տրիբունաների ներքո»,- Տուրեի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յայա Տուրեն կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր-լիգա, սակայն Անգլիայի առաջնության թիմերից առաջարկներ չեղան: