«Բարսելոնան» և «Միլանը» քննարկում են կատալոնացիների պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի հնարավոր տեղափոխությունը իտալական ակումբ, հայտնում է իտալական ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոի կայքը: Խոսքը գնում է վարձակալության մասին՝ հետագա գնման իրավունքով (25 միլիոն եվրո):
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» ցանկանում է պահպանել խաղացողի տրանսֆերային իրավունքները, եթե կատալոնական ակումբը գարնանը ցանկանա վերադարձնել ֆրանսիացուն:
Տոդիբոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին ՝ «Թուլուզից»: Այդ ժամանակվանից ի վեր 19-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում կատալոնացիների համար անցկացրել է ընդամենը 4 հանդիպում, ինչը Տոդիբոյին դուր չի գալիս և նՆա ցանկանում է ունենալ մշտական խաղային պրակտիկա: