«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատմել է, թե ինչպես են հարձակվողներ Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին ազդում թիմի արդյունքների վրա:
«Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է Մեսսին մեզ համար: Արդեն ոչ ոք չի զարմանում, երբ նա յուրաքանչյուր խաղում խփում է երեք գոլ, նա շատ ավելի ուժեղ է, քան մնացածը: Ցանկացած թիմ նյարդայնանում է Մեսսիի դեմ խաղում: Ես նույնպես նյարդայնանում էի:
Լուիս Սուարեսը զարմանալի մրցաշրջան է անցկացնում և հիանալի գոլեր է խփում: Անցյալ տարի նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեալի» հետ խաղում: Հուսով եմ, որ այսօր էլ այդպես կլինի», — Դե Յոնգի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Մեսսին և Սուարեսը խփել են 26 գոլ: