Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Լայպցիգին»:
Առաջին խաղակեսում մեղուները 2 գնդակի առավելություն ստացան. աչքի ընկան Վայգլն ու Բրանտը: Երկրորդ խաղակեսի սկզբում Վերները դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2:2: 55-րդ րոպեին Սանչոն կրկին առաջ մղեց տանտերերին՝ 3:2: 78-րդ րոպեին Պատրիկ Շիկը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 3:3
Այս ոչ-ոքիից հետո «Լայպցիգը» 34 միավորով մնաց առաջին հորիզոնականում, իսկ «Բորուսիան» 30 միավորով մնաց երրորդ հորիզոնականում: