Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» հյուրընկալել է «Ռեալին»:
Էլ Կլասիկոյի հաշիվը առաջին խաղակեսից հետո չի բացվել՝ 0:0:
Առաջին կեսն ընթացավ դիտարժան պայքարում: Երկու թիմերը շատ են գրոհում, գնդակը խաղադաշտի կենտրոնում քիչ է լինում:
Գոլային հնարավորություն ուներ Բենզեման, ինչպես նաև Մեսսին, Ալբան:
Գնդակի տիրապետման տոկոսը գրեթե հավասար է: «Արքայական» թիմի ֆուտբոլիստները շատ էին լինում տանտերերի կիսադաշտում, «Բարսելոնան» գրոհները ավելի արագ էր կազմակերպում:
Մադրիդյան թիմի ֆուտբոլիստներն ավելի շատ են հարվածել դարպասին: Մեկական դրվագներում պաշտպանները՝ Պիկեն և Ռամոսը գնդակը հեռացրել են անպաշտպան մնացած դարպասից:
Երկրորդ խաղակեսին կարող եք հետևել այս հղումով: