Իտալիայի առաջնության 17-րդ տուրի «Սամպդորիայի»-«Յուվենտուս» հանդիպումը մեկնարկային կազմում սկսեց Ջանլուիջի Բուֆոնը, ով իր 647-րդ հանդիպումն է անցկացնում Ա Սերիայում, հաղորդում է Football Italia-ն։
Փորձառու դարպասապահն այս ցուցանիշով հավասարվեց «Միլանի» պաշտպան Պաոլո Մալդինիին։ Նրանցից հետ է մնում Միլանի «Ինտերի» նախկին ավագ Խավիեր Զանետին (615 խաղ):
Հավելենք, որ առաջին խաղակեսից հետո «Սամպդորիան» պարտվում է՝ 1։2 հաշվով։