«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հերթական անհատական մրցանակն է ստացել, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
28-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականի Անգլայի տարվա լավագույն ֆուտբոլիստն է` ֆուտբոլային երկրպագուների Ասոցիացիայի վարկածով:
Վիրջիլը քվեարկության արդյունքում շրջանցել է Ռահիմ Սթերլինգին («Մանչեսթեր Սիթի»), Սոն Հին Մինին («Տոտենհեմ»), Ջեյմի Վարդիին («Լեսթեր Սիթիին»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ») և իր թիմակից Սադիո Մանեին:
«Շատ զգացված եմ, որ ստացել եմ այս մրցանակը, այն ինձ համար շատ բան է նշանակում: Շնորհակալ եմ ամբողջ երկրի երկրպագուներին, որոնք քվեարկել են իմ օգտին: Հուսով եմ` կկարողանամ շարունակել այն, ինչը հիմա, կդառնամ ավելի լավը և կօգնեմ իմ թիմին»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ վան Դեյկը ճանաչվել էր անգլիական Պրեմիեր-լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Ասոցիացիայի և անձամբ լիգայի վարկածով, ինչպես նաև ստացել է ՈւԵՖԱ-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: