Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է թիմակից Կիլիան Մբապեի հետ հարաբերությունների մասին.
«Մենք ընկերներ ենք և միշտ օգնում ենք միմյանց դաշտում շարունակաբար հաղթել և միշտ գոլեր խփել: Նա մի տղա է, որի մեջ իսկապես առանձնահատուկ բան կա: Մեր միջև մրցակցություն չկա: Մեր հարաբերությունները հիմնված են բարեկամության և գործընկերության վրա», — ասել է Նեյմարը:
Այս մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ում անցկացրել է 9 հանդիպում, խփել է 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Մբապեն մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով 9 գոլ ու կատարելով 4 արդյունավետ փոխանցում: