«Բարսելոնայի» ավագ, հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ուղղված քննադատության մասին.
«Զիդանին քննադատությունը զարմանք է առաջացնում, բայց նրանք, ովքեր վաղուց են ֆուտբոլում, հատկապես մեծ ակումբներում, գիտեն, որ դա նորմալ է: Մարդիկ շատ արագ են մոռանում, թե նախկինում ինչ է եղել, ու ինչի ես դու հասել անցյալում: Նրանք քեզնից ամեն օր արդյունք են պահանջում:
Միանշանակ, վերադառնալով «Ռեալ», Զիդանը գիտեր, որ Չեմպիոնների լիգայում 3 հաղթանակներն այլևս նշանակություն չունեն և որ երկրպագուների պահանջները նույնը կլինեն, ինչպես նրա աշխատանքի առաջին օրը: Մեծ թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները գիտեն, որ մենք գտնվում ենք ուշադրության կենտրոնում և ապրում ենք այս ճնշումով»,- Մեսիի խոսքերն է փոխանցում Marca-ն: