Իտալական «Լեչեն» ձեռք է բերել «Բայերի» նախկին ֆուտբոլիստ Ջուլիո Դոնատիին, հաղորդում է Sky Italia-ն:
29- ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել իտալական ակումբ: Պայմանագիրը կնքվել է 6 ամսով՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Դոնատին եղել է Միլանի «Ինտերի» երիտասարդական թիմում, բայց չի կարողացել ամրապնդվել միլանյան ակումբի հիմնական կազմում՝ կարիերիայի զգալի մասը անցկացնելով գերմանական «Բայերի» կազմում:
Հավելենք, որ Դոնատին 2010-11 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «Լեչեի» կազմում:
Ակումբը այս մրցաշրջանում վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: