Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է իր հաճախորդի կարիերայի մասին.
«Իմ հաջողության գաղտնիքը շուրջօրյա աշխատանքն է, պետք է քնել բաց աչքերով: Ժոաու Ֆելիշը և Ռոնալդու՞ն. երկու հիանալի խաղացող ես ունեմ:
Կրիշտիանուն համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Երբ նա տեղափոխվեց «Ռեալ», նա ընդհատեց «Բարսելոնայի» գերիշխանությունը: Համեմատություն չի կարող լինել, Կրիշտիանուն լավագույնն է: Ռոնալդուն մտածում է միայն աշխատանքի և հաջորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելու մասին: Ռոնալդուն ուրախ է «Յուվենտուսում», նա հիանալի մարզիչ ունի:
Կավարտի՞ Ռոնալդուն կարիերան Թուրինում: Ես կպատասխանեմ, որ այո, քանի որ նա պայմանագիր է ստորագրել»,-ասել է պորտուգալացի գոլահարը: