Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է լքել անգլիական ակումբը:
Դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն, Էրիքսենը դիտարկում է նաև ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու հնարավորությունը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ «Արքայական» ակումբի հետ անհաջող բանակցությունների դեպքում, Էրիքսենը կկենտրոնանա ՊՍԺ-ի տարբերակի վրա:
Հավելենք, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի ցանկանում, որ դանիացի ֆուտբոլիստը հեռանա անգլիական ակումբից: