«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ իր օգնական Միկել Արտետան բանակցություններ է վարում «Արսենալի» հետ:
«Արտետան անհավատալի անձնավորություն է, շատ աշխատասեր, և դա է պատճառը, որ նա մեզ հետ է: Արտետան բանակցություններ է վարում «Արսենալի» հետ, այնպես որ ես չգիտեմ, թե ինչ կլինի: Հիմա ամեն ինչ այնպես է,որ թիմերը ցանկանում են նրան տեսնել իրենց մոտ: Նա հստակ գիտի, թե ինչ է ցանկանում, բայց, ի վերջո, սա անձնական որոշում է: Արտետան հասուն տղամարդ է, ով հստակ գիտի, թե ինչ պետք է անի: Նա ինձ համար աներևակայելի մարդ է: Հիմա նա մեր թիմի մի մասն է և մնում է այստեղ: Երբ մենք կունենանք այլ նորություններ, ես և դուք կիմանաք դրա մասին:
Հիմա նա այստեղ է և վաղը կմեկնի մեզ հետ: Այսօր Արտետան կպատրաստի թիմին վաղվա խաղի համար», — ասել է Գվարդիոլան: