«Բարսելոնայում» որոշում են կայացրել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի ձեռքբերման վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, չնայած մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներին, թե իբր կատալոնական ակումբը ցանկանում է գնել Կանտեի տրանսֆերը, այնուամենայնիվ «Բարսելոնան» մտադիր չէ ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերը։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ն’գոլո Կանտեն չի ցանկանում շարունակել մրցելույթները «Չելսիի» կազմում։
Հաղորդվում է, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։