Մյունխենի «Բավարիան» կարող է չիրականացնել «Շալկեի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի տեղափոխությունը, հաղորդում է Sport Bild-ը:
Մյունխենյան ակումբի ղեկավարությունը կասկածում է, որ Նյուբելը համապատասխանում է թիմի խաղամակարդակին: Բացի այդ, Մանուել Նոյերը հրաշալի մարզավիճակ է հավաքել և իրեն փոխարինելու առիթ չի տալիս:
Հավանական է, որ Նյուբելը կերկարաձգի պայմանագիրը «Շալկեի» հետ՝ տարեկան վաստակելով 5 միլիոն եվրո: