Ա Սերիան պայքար է սկսել ռասիզմի դեմ: Լիգայի շտաբ-բնակարանում երեք կապիկի լուսանկար է հայտնվել, որոնց դեմքերը ներկված են ֆուտբոլային ակումբների գույներով:
«Սպորտը, և առաջին հերթին ֆուտբոլը, արդարի խաղի և հանդուրժողականության գաղափարի զարգացման անսովոր գործիք է:
Սիմոնե Ֆուգաձոտոյի նկարներն ամբողջովին արտացոլում են այս արժեքներն ու կգտնվեն մեր շտաբ-բնակարանում: Մենք գիտենք, որ ռասիզմը շաը բարդ խնդիր է, որը մենք փորձելու ենք լուծել երեք մակարդակներում` մշակութային (Սիմոնեի աշխատանքների նման ստեղծագործություններով), ակումբների ու ֆուտբոլիստների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ոստիկանության հետ համագործակցությմաբ:
Գործելով երեք մակարդակներում`մենք կարող ենք հաղթել ամենակարևոր խաղն ընդդեմ չարի, որը կործանում է աշխարհի ամենագեղեցիկ սպորտը»,- Ա Սերիայի գործադիր տնօրեն Լուիջի Դե Սիերվոյի խոսքերն է փոխանցում լիգայի պաշտոնական կայքը: