«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեռացվելուց մի քանի օր անց, կարծես թե, նոր աշխատանք է գտել։
Ինչպես տեղեկացնում է Sky Sportsը, իտալացի մասնագետը համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները անգլիական «Էվերթոնի» հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտին ժամանել է Լիվերպուլ, որպեսզի սկսի բանակցությունները «Էվերթոնի» հետ մինչև 2022 թվականը պայմանագիր ստորագրելու շուրջ։
«Էվերթոնը» մոտ երկու շաբաթ առաջ հեռացրել էր թիմի գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվային։ Ներկա պահին պաշտոնակատարը Դանկան Ֆերգյուսոնն է։