Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» ուժերն էր չափում «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Զինագործները» 0-3 հաշվով պարտվեցին երկրի գործող չեմպիոններին։ Սա «Արսենալի» վեցերորդ անընդմեջ հանդիպումն էր սեփական հարկի տակ առանց հաղթանակի (3 պարտություն, 3 ոչ-ոքի)։ Opta-ի փոխանցմամբ՝ սա վատագույն ցուցանիշն է «Արսենալի» համար «Էմիրեյթս» ստադիոնում։
Դե իսկ ահա ողջ պատմության տնային խաղերի համատեքստում սա վատագույն ցուցանիշն էր սկսած 1995 թվականից։
«Արսենալը» նաև երկրորդ անգամ իր պատմության մեջ տնային խաղի առաջին կեսում միանգամից երեք գնդակ ընդունեց։ Առաջին անգամ դա եղել էր 2018-ի մարտին դարձյալ «Ման․ Սիթիի» հետ։