«Արսենալի» նախկին պաշտպան Բակարի Սանյան կոշտ քննադատության է ենթարկել լոնդոնյան ակումբին:
«Սա կրկես է, ոչ թե ակումբ: Անհասկանալի է, թե ինչպես են կայացվում որոշումները:
Կարևոր է ճիշտ գլխավոր մարզիչ նշանակել: Թիմում դեռ կան լավ ֆուտբոլիստներ` Օզիլը, Պեպեն…: Երիտասարդ ֆուտբոլիստներին պահպանելով էլ կարելի է լավ թիմ ստեղծել»,- Սանյայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
Սանյան «զինագործների» գույները պաշտպանել է 2007-ից 2014 թվականներին: