Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Շվեյցարիայից ուղիղ հեռարձակումը կցուցադրվի Երևանի ժամանակով 15:00-ին:
16 ակումբներ բաժանվել են երկու զամբյուղի.
1 զամբյուղ: «Բավարիա», «Բարսելոնա», «Վալենսիա», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ, «ՌԲ Լայպցիգ», «Յուվենտուս»:
2 զամբյուղ. «Ատալանտա», «Ատլետիկո», «Բորուսիա», «Չելսի», «Լիոն», «Նապոլի», «Ռեալ», «Տոտենհեմ»:
1/8 եզրափակչում նույն ասոցիացիայի և նույն խմբում հանդես եկող ակումբները չեն կարող հանդիպել:
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին, պատասխանը ՝ մարտի 10-ին, 11-ին, 17-ին և 18-ին:
Վիճակահանության ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ կամ այստեղ :