«Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգը վշտացած է «Մանչեսթեր Սիթիից» կրած 0:3 հաշվով պարտությունից հետո:
Հետխաղյա ասուլիսում մասնագետն ասել է.
«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար: Պետք է արագորեն լուծվի գլխավոր մարզչի հարցը. ես խնդրանքով դիմել եմ ակումբի ղեկավարությանը:
Որոշողը ղեկավարությունն է: Ես, իհարկե, կաշխատեմ որքան կարող եմ, բայց ցանկալի է շուտ իմանալ որոշումը»,- Յունգբերգի խոսքն է մեջբերել RTE-ն: