«Միլանը» և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ և վետերանը չի վերադառնա Միլան, տեղեկացնում է Calciomercato-ն:
Վերջինս նշում է, որ կողմերը չեն կարողացել պայմանագրի շուրջ համաձայնվել: Շվեդ հարձակվողը ցանկանում էր պայմանագիր կնքել 18 ամսով, իսկ «ռոսոներիները» պատրաստ են Զլատանի հետ կնքել 1 տարվա պայմանագիր:
Ավելացնենք, որ 38-ամյա Զլատանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Բոլոնիան» և անգլիական «Էվերթոնը»: