«Միլանը» հետաքրքրված է պաշտպան «Դերբիի» պաշտպան Ջեյդեն Բոգլի ծառայություններվ:
Ըստ 90min-ի, իտալական ակումբը ցանկանում է ամրապնդել պաշտպանության աջ եզրը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Ռոսոնյերներն» այս մրցաշրջանում հետևում են 19-ամյա խաղացողին և այժմ քննարկում են նրա տրանսֆերը գնելու տարբերակը:
Անգլիացին «Դերբիին» միացել է 2016-ին: Այս առաջնությունում նա անցկացրել է 15 հանդիպում և կատարել երեք գոլային փոխանցում: Transfermarkt-ը Բոգլի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո: Պաշտպանի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: