Իտալիայի A սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»:
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բորխա Վալերոն՝ գրավելով նախկին թիմի դարպասը: Խփած գոլը Վալերոն հասկանալի պատճառներով չտոնեց: 92-րդ րոպեին մանուշակները Վլահովիչի գոլի շնորհիվ հավասարեցրեցին հաշիվը՝ 1:1:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» միավորների քանակը հասցրեց 39-ի ու վերադարձավ առաջին հորիզոնական, իսկ «Ֆիորենտինան» 17 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական: