«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նեապոլիտանական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:
«Զլատանը ուժեղ մարդ է, ուժեղ կերպար: Մենք մտածեցինք Իբրահիմովիչի մասին, երբ Անչելոտին գլխավորեց թիմը, քանի որ նրա հետ նա յուրահատուկ դեր էր ստանձնելու:
Հիմա ես այլ առաջնահերթություններ ունեմ: Այս թիմը պետք է խաղա պաշտպանական բարձր գիծ ունեցող նոր համակարգում», — Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Շվեդ հարձակվողի վերջին ակումբը «Լոս Անջելես Գելաքսին» էր, որտեղ Իբրահիմովիչը խաղում էր 2018-ի մարտից: Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Իբրահիմովիչը քննարկում է առաջարկ Պրեմիեր լիգայի ակումբից: